Առողջապահություն 4.2012
Սիրելի ընթերցող
Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին:
Ինչպես և խոստացել էինք, «Առողջապահությունն» անցնող տարում ունեցել է տեղեկատվական, վերլուծական և հանրամատչելի ուղղվածություն: Թերթելով հանդեսի էջերը, ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ կգտնի ինչպես տարաբնույթ հիվանդությունների կանխարգելմանը, այնպես էլ` ախտորոշմանն ու բուժմանը նվիրված հոդվածներ, հնարավորություն կունենա ծանոթանալու բնակչության առողջական խնդիրներին վերաբերող` ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերին, վաստակաշատ բժիշկների հետ հարցազրույցներին, դեռահասների սեռական դաստիարակությանը նվիրված հոդվածներին և այլն:
Խիստ կարևորում ենք հանդեսի էջերում մարդու առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը, բժշկական կադրերի վերապատրաստմանն ու շարունակական կրթությանը, ինչպես նաև բժշկական ապահովագրության ներդրմանն ու գյուղական վայրերում բուժսպասարկման որակի բարելավմանը վերաբերող հարցերի շուրջ հարցազրույցների և քննարկումների անցկացումը: Սրանք խնդիրներ են, որոնց լուծմանն ուղղված առաջարկություններով ու վերլուծական հոդվածներով ՙԱռողջապահության՚ էջերում ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ոլորտի պատասխանատուները:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ, որ գալիք` 2013 թվականը մեր ժողովրդի համար լինի հոգսազատ, խաղաղ, առողջ և բարեկեցիկ ապրելակերպի տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
31.01.2013 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...
30.01.2013 ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...
30.01.2013
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...
29.01.2013
Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...
28.01.2013
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...
25.01.2013
Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...
24.01.2013
Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...
23.01.2013
Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:
Ա. Տոնապետյան...
22.01.2013 Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...
21.01.2013
Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...
18.01.2013 Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...
17.01.2013 Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...
16.01.2013
Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում
Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...
15.01.2013
Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...
14.01.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrJdG7Q' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ